«Ռեալը» ու հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության են եկել։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման նախքան գործող պայմանագրի ավարտը հնարավորություն կունենա հեռանալու «Ռեալից», եթե զգա, որ այլևս չի համապատասխանում թիմի մակարդակին։ Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը։
Այս մասին հայտնում է Նիկոլո Սկիրան։