Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջին ակումբն էր, որը դեևս մարտի 12-ին հայտարարել էր կարանտինային ռեժիմ։
Այժմ ակումբը որոշում է կայացրել մայիսի 4-ին վերսկսել մարզումներն ակումբային մարզաբազայում։
Մինչ մարզումները սկսելը ֆուտբոլիստները հանձնելու են կորոնավիրուսի թեստ։ Բացի դա մարզումների ընթացում նրանք պետք է խուսափեն շփումներից, պահպանեն տարածությունը և ավարտելուց հետո անմիջապես վերադառնան տուն։
Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին։ «Բարսելոնան» 27 տուրից հետո 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդն տեղում է։
Աղբյուրը՝ Marca․