Ռեալը նոր պայմանագիր կառաջարկի Լունինին

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը շուտով նոր պայմանագրի առաջարկ կստանա իր ակումբից։

Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը տպավորված են 25-ամյա ֆուտբոլիստի խաղով այս մրցաշրջանում:

Ըստ Relevo-ի, Մադրիդի «Ռեալը» «շատ համոզիչ» առաջարկ կանի Լունինին: Բանակցությունների հաջող ելքի հավանականությունը մեծ է, քանի որ դարպասապահն ինքը նույնպես ցանկանում է մնալ։

Ընթացիկ մրցաշրջանում Անդրեյ Լունինը Կարլո Անչելոտիի թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Լա լիգայի գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:

Ամենաթարմ