Ռեալի առաջատարները խանգարեցին Մոուրինիյուի վերադարձին.Կալդերոն

Ամենադիտվածներ

Ռեալի առաջատարները խանգարեցին Մոուրինիյուի վերադարձին.Կալդերոն

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը բացատրել է, թե ինչու «սերուցքայինների» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չվերադարձավ «Արքայական ակումբ».

«Ռեալի» առաջատարները խանգարեցին Մոուրինյուի վերադարձին ակումբ: Երբ նա հեռացավ «Ռեալից», շատ խնդիրներ թողեց: Եթե նա վերադառնար, ևս մեկը կավելացներ այդ խնդիրներին:

Կարծում եմ` Մոուրինյուի վերադարձը հետ քայլ կլիներ «Ռեալի» համար, քանի որ նա օրոք ակումբում շատ խնդիրներ ու հակասություններ կային:

Մոուրինյուն լավ մարզիչ է, որը շատ տիտղոսներ է նվաճել, բայց նա դուր չի գալիս «Ռեալի» առաջատարներին: Կարծում եմ` որոշում կայացնելիս դա հաշվի են առել:

Ինչ վերաբերում է Զիդանի վերադարձին, ապա ֆուտբոլիստները սիրում էին նրան: Նա նաև երկրպագուների կուռքն է: Զիդանը խաղացել է «Ռեալի» կազմում, իսկ հետո որպես մարզիչ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում»,- Կալդերոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ