Սպորտ

Ռեալի առաջիկա հանդիպմանը 2 ֆուտբոլիստ չեն մասնակցի

Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղին Ռեալի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի:

Հայտնի է, որ այս 2 ֆուտբոլիստները Դանիել Կարվախալն ու Սերխիո Ռամոսն են, ովքեր Լա Լիգայի նախորդ տուրում ստացան դեղին քարտեր, որոնք 2 ֆուտբոլիստի համար էլ 5-րդն էին ընթացիկ մրցաշրջանում:

Այս մասին հայտնում է Football Espana-ն:

Հայտնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ալավես» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ