«Ռեալի» ներկայիս լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՝ Մարսելոն, կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։
Marca-ի հաղորդմամբ՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Նշվում է, որ եթե իտալական ակումբը լավ առաջարկ ներկայացնի, ապա «Ռեալը» չի հրաժարվի Մարսելոյին վաճառելուց։
Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը, որտեղ այս պահին հանդես է գալիս միայն Ալեքս Սանդրոն ու չունի այդ եզրում մրցակից։ Մարսելոյի գոյությունը կարող է ստիպել Սանդրոյին ցուցադրել ավելի կայուն մրցելույթներ։
Նշենք, որ Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2 տարի անց։