Ռեալի ֆուտբոլիստների մեջ կայծ չկա. Ռիո Ֆերդինանդ

Հրապարակող՝

Ռեալի ֆուտբոլիստների մեջ կայծ չկա. Ռիո Ֆերդինանդ

Ամենադիտվածներ

«Եթե դու տեղափոխվում ես «Ռեալի» նման բարձր կարգ ունեցող ակումբ, պետք է ամեն ինչ անես, որ լինես այն ֆուտբոլիստը, որի հետ թիմակիցները կարող են համագործակցել: Այդ իրավունքին արժանանալու համար պետք է յուրահատուկ բաներ ցույց տաս մարզումների և խաղերի ժամանակ:

Այսպես է գնահատել Էդեն Ազարի հնարավորությունները Մադրիդի «Ռեալում»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը։

Ես իսկապես վախենում եմ Ազարի համար, քանզի կարծում եմ, որ նա ճիշտ ժամանակին չի տեղափոխվել «Ռեալ»: Այն ծերացող ակումբ է: Ֆուտբոլիստների մեջ կայծ չկա: Այս ամենը կարող է վատ անդրադառնալ Ազարի ապագայի վրա»,- հավելել է Ֆերդինանդը։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» այս ամռանն է տեղափոխվել «արքայական ակումբ»:

Ամենաթարմ