«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Դիասի ծառայություններով հետաքրքրված էր «Մոնակոն»։ Ակումբը պատրաստ էր 30 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի դիմաց, բայց «Ռեալը» հրաժերվել է վաճառել Դիասի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբն այս պահին փորձում է ձեռք բերել անգլիական «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին։