Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Այս մասին հայտնել է El Nacional-ը։
Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջիկա հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Գործարքի արժեքը կարող է կազմել 30 միլիոն եվրո։
