Ռեալի նորեկը չի մասնակցի Աթլետիկոյի դեմ խաղին. Marca

Հրապարակող՝

11562_b

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ վինգեր Ռոդրիգո Գոսեսը չի մասնակցի Լա Լիգայի 7-րդ տուրում կայանալիք մադրիդյան դերբիին: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը բաց է թողել «սերուցքայիններ»-ի այսօրվա մարզումը: Վերջինս կրկին միացել է երկրորդ թիմին: Բացի այդ Ռոդրիգոն տեղ չի գտել «Ատլետիկո»-ի դեմ հանդիպման հայտացուցակում:

Նշվում է, որ վնասվածքի պատճառով մարզմանը չեն մասնակցել նաև Մարկո Ասենսիոն և Ֆերլան Մենդին:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Ռեալ» խաղը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Ամենաթարմ