աթլետիկո մադրիդ

  • «Բարսելոնան» ակտիվ բանակցություններ է վարում «Աթլետիկոյի» հետ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ

    «Բարսելոնան» ակտիվ բանակցություններ է վարում «Աթլետիկոյի» հետ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ

    «Բարսելոնան» ամենօրյա բանակցություններ է վարում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ՝ հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու համար՝ չնայած «Արսենալի» և ՊՍԺ-ի հետ մրցակցությանը։

  • «Բարսելոնան» կարևոր հաղթանակ տարավ «Մետրոպոլիտանոյում»՝ վերջին րոպեներին կոտրելով «Աթլետիկոյի» դիմադրությունը

    «Բարսելոնան» կարևոր հաղթանակ տարավ «Մետրոպոլիտանոյում»՝ վերջին րոպեներին կոտրելով «Աթլետիկոյի» դիմադրությունը

    «Բարսելոնան» «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին». Ռոբերտ Լևանդովսկու ուշ գոլը ամրապնդեց կատալոնացիների դիրքերը Լա Լիգայի առաջնությունում:

  • Սիմեոնեն ասել է, թե ինչու չի սեղմել Կլոպի ձեռքը

    Սիմեոնեն ասել է, թե ինչու չի սեղմել Կլոպի ձեռքը

    Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Աթլետիկո» Մադրիդ – «Լիվերպուլ» (2-3) խաղի հետո տանտերերի մարզիչ Դիեգո Սիմեոնեն չէր սեղմել անգլիական թիմի մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։ Սա տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսացավ, ինչից հետո Սիմեոնեն մեկնաբանեց իր այդ գործողությունը։ Այս մասին հայտնում  է Marca-ն։ Սիմեոնեի խոսքով՝ ինքը չի կիսում խաղից հետո միմյանց ողջունելու մշակույթը և ոչ մեկի…

  • Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով

    Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով

    Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել «Աթլետիկո» Մադրիդի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Բարսան» մտադիր է տալ Անտուան Գրիզմանին ու նրա դիմաց ստանալ Ժոաո Ֆելիշին։ Ըստ աղբյուրի՝ Ֆելիշի գործակալը լավ հարաբերություններ ունի կատալոնական ակումբի նախագահի հետ, ինչը կարող է նպաստել գործարքին։ Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Բարսելոնա»։

  • Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ

    Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ

    «Աթլետիկո» Մադրիդի նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին։ «Առաջնությունը կարելի է հաղթել կամ պարտվել: Հիմա մրցաշրջանի միջնամասն է, առջևում կա մեծ ճանապարհ: Սուարեսի խաղի մասին կասեմ, որ մենք միշտ իմացել ենք, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մենք երջանիկ ենք», – Սերեսոյի…

  • Սիմեոնեն իր 500-րդ խաղն է անցկացրել Աթլետիկոյի ղեկին

    Սիմեոնեն իր 500-րդ խաղն է անցկացրել Աթլետիկոյի ղեկին

    «Աթլետիկո» Մադրիդ Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանականերում հանդիպեց «Խետաֆեի» հետ ու նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տարավ։ Սա «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի 500-րդ հանդիպումն էր՝ թիմի ղեկին։ Այդ հանդիպումներից 301-ում Սիմեոնեի թիմը հաղթել է։

  • Մինչև վերջին շունչս կնվիրվեմ Աթլետիկոյին․ Սուարես

    Մինչև վերջին շունչս կնվիրվեմ Աթլետիկոյին․ Սուարես

    «Աթլետիկո» Մադրիդի նորեկ Լուիս Սուարեսը AS-ի հետ զրույցում ասել է․ «Մինչև վերջին շունչս կնվիրվեմ «Աթլետիկոյին»: Ինձ հարմարավետ եմ զգում այստեղ: Չեմ տոնի «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը: Հրաշալի կլինի նորից հանդիպել իմ վաղեմի բարեկամներին»:

  • Բարսայում չգիտեն, թե ինչ է հարգանքը․ Ալվեշ

    Բարսայում չգիտեն, թե ինչ է հարգանքը․ Ալվեշ

    «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Instagram-ում Լիոնել Մեսսիի կողմից արված գրառումը, որում արգենտինացին խոսում էր Լուիս Սուարեսի «Աթլետիկո» տեղափոխության մասին ու քննադատում էր ակումբին՝ նրան բաց թողնելու համար։ «Ցավոք, սա է ճշմարտությունը, որի մասին հայտնի է վաղուց: Ամեն տարի դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Խոսքը ոչ միայն հաղթանակների ու պարտությունների մասին…

  • Մորատան տեղափոխվեց Յուվենտուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մորատան տեղափոխվեց Յուվենտուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թուրինի «Յուվենտուսը» 1 տարով վարձակալել է «Աթլետիկո» Մադրիդի ֆուտբոլիստ Ալվարո Մորատային, ով տարիներ առաջ հանդես է եկել իտալական ակումբում։ Այս մասին հայտնում է «Յուվեի» Twitter-ի պաշտոնական էջը։ Թուրինցիները ունեն պայմանագիրը ևս մեկ տարով երկարացնելու հնարավորություն, ինչպես նաև հաջորդ ամռանը Մորատայի տրանսֆերը 45 միլիոն եվրոյով գնելու իրավունք։ Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» իսպանացուն մեկ տարով վարձակալելու համար…

  • Աթլետիկոն առաջարկ է արել Կավանիին

    Աթլետիկոն առաջարկ է արել Կավանիին

    ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»․ իսպանական ակումբը առաջարկ է ներկայացրել ուրուգվայցուն։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկոյի» ներկայացուցիչները հանդիպել են Կավանիի գործակալի հետ ու նշել են, որ ակումբը պատրաստ է երկամյա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ հարձակվողն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

  • Աթլետիկոյի պարտությանը որևէ արդարացում չկա․ Սիմեոնե

    Աթլետիկոյի պարտությանը որևէ արդարացում չկա․ Սիմեոնե

    Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Լայպցիգից» կրած պարտությանը (2-1)։ «Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես կարող էինք: Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին», նրանք ավելի արագ էին ու կարողացան ճիշտ օգտագործել իրենց ստեղծած պահերը: Որևէ արդարացում չկա «Աթլետիկոյի» պարտությանը: Մենք պետք է հասկանանք մեր սխալներն ու ուղղենք դրանք, որպեսզի հաջողության հասնենք հաջորդ մրցաշրջանում», –…

  • Մենք վերահսկում էինք իրավիճակը․ Սիմեոնեն՝ Աթլետիկի հետ խաղի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մենք վերահսկում էինք իրավիճակը․ Սիմեոնեն՝ Աթլետիկի հետ խաղի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Խոսել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտված «Աթլետիկ» Բիլբաոյի հետ խաղի մասին։ «Շատ լավ հանդիպում անցկացրինք: Ճիշտ է, նրանք երբեմն վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, բայց մենք վերահսկում էինք իրավիճակը: Երկրորդ խաղակեսում Արիասը կարող էր հաղթանակ պարգևել մեզ, բայց նա վրիպեց», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Marca-ն: https://www.youtube.com/watch?v=vE4P21uvdcs

  • Բարսելոնան մտադիր է երկարաձգել Սեմեդուի հետ պայմանագիրը. AS

    Բարսելոնան մտադիր է երկարաձգել Սեմեդուի հետ պայմանագիրը. AS

    «Բարսելոնան» ցանկանում է պահել պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին հայտնում է AS-ը: «Կապտանռնագույնները» մտադիր են  ավելի բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել 25-ամյա պորտուգալացուն: Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Անցած ամռանը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հայտնել էր Սեմեդուին ձեռք բերելու՝ «Աթլետիկոյի» ցանկության մասին: Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:…

  • Ռեալը նոր դարպասապահ գնելու նպատակով պատրաստ է խոշոր գումարներ ծախսել. El Desmarque

    Ռեալը նոր դարպասապահ գնելու նպատակով պատրաստ է խոշոր գումարներ ծախսել. El Desmarque

    Մադրիդի «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ ծավալվող խոսակցությունները տեղափոխվում են տրանսֆերային թոհուբոհի տիրույթ։ «Արքայական» ակումբում մտադիր են նոր դարպասապահ գնել։ Այս մասին հաղորդում է El Desmarque հանդեսը։ «Ռեալը» ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Աթլետիկո»-ի վրա։ «Գալակտիկոսները», աղբյուրի տեղեկությամբ, ցանկանում են ձեռք բերել «ռոխիբլանկոսների» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ու պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 107…