fbpx
Սպորտ

«Արքայական ակումբի» վերջնական որոշումը Նեյմարի հետ կապված

«Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։ Մադրիդյան գրանտի ղեկավարությունը որոշել է վերջնականապես ետ կանգնել բրազիլացի հարձակվողին գնելու մտքից: Այս որոշման պատճառ է դարձել Էդեն Ազարի ժամանումը, ինչպես նաև Նեյմարի տրանսֆերային բարձր արժեքը:

Միևնույն ժամանակ «սերուցքայինների» ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Կիլիան Մբապեն: Ըստ երևույթին ֆրանսիացուն ձեռք բերելու համար քայլեր «Ռեալը» կձեռնարկի հաջորդ ամառ:

Հիշեցնենք, որ Նեյմարը իրեն լավ չէ զգում ՊՍԺ-ում և ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Նշենք նաև, որ հարձակվողը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ