«Ռեալում» կողմնորոշվել են դարպասապահների հարցում, հայտնում է Marca-ն:
Տիբո Կուրտուան կլինի թիմի առաջին համարը, իսկ երկրորդը կլինի ուկրաինացի Անդրեյ Լունինը։ Լունինը ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է գալիս «Լեգանեսում»:
Հաշվի առնելով Կեյլոր Նավասի ավանդը ակումբում, նրան ընտրություն կատարելու հնարավորություն կտրվի՝ հեռանալ թիմից կա՛մ համաձայնել երրորդ դարպասապահի դերին:
Հիշեցնենք, որ Կուրտուան և Լունինը «Ռեալ» են տեղափոխվել անցած տարվա ամռանը: