fbpx
Սպորտ

Ռեալը մտադիր է բանակցություններ սկսել Բենզեմայի հետ

Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեմայի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին ու դեռևս կոնկրետություն չկա թիմում նրա մնալու հետ կապված։

Սակայն, լրագրող Նիկոլո Սկիրան գրում է, որ «Ռեալն» արդեն պատրաստ է սկսել բանակցությունները Բենզեմայի հետ։ Ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ մինչև 2024 թվականը։

Նշենք, որ Բենզեմայի ելույթները «Ռեալում» բավական հաջող են։ Իսկ երեկ հարձակվողը ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք նաև, որ Բենզեմայի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, ըստ Transfermarkt-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ