Ադրբեջանցիները Արցախի խնապատ գյուղի ուղղությամբ արկեր են արձակել․ դրանք ընկել են դպրոցի մոտ

Ամենադիտվածներ

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ադրբեջանցիները արկեր են արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ։

«Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Տուժածներ չկան:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր», – ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ