Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է թիմի վինգեր Գարեթ Բեյլին վճարել պայմանագրով նախատեսված 2 տարվա աշխատավարձն ու հրաժեշտ տալ նրան։
Այս մասին հայտնում է ABC-ն։
Եթե դա իրականություն դառնա, ապա ուելսցին մադրիդյան ակումբից կհեռանա անվճար։
Այս մտադրությունը կարող է կապված լինել Բեյլի վերջին շրջանում տարօրինակ պահվածքի հետ։ Ֆուտբոլիստը վերջին 2 խաղերի ընթացքում պահեստայինների նստարանին էր ու ցուցաբերում էր անլուրջ վերաբերմունք։