«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում։
Ինչպես հայտնում է Goal-ը, նորվեգացի ֆուտբոլիստը հայտնվել է մի քանի թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում։ Էդեգորի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստը հանդես էր գալիս մադրիդյան թիմում մինչև «Արսենալ» տեղափոխվելը։
Էդեգորը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «զինագործների» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։