fbpx
Աշխարհ

Թբիլիսիում 1,260 մլրդ դոլար արժողությամբ գերժամանակակից օդանավակայան կկառուցվի

Մի քանի տարուց Թբիլիսիում շահագործման կհանձնվի բոլորովին նոր, գերժամանակակից օդանավակայան. այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է 1tv.ge-ն։

«Երեկ տեղի ունեցավ Տնտեսական խորհրդի նիստը, որում մենք ընդունեցինք նոր մեգանախագծի իրականացման կարևորագույն որոշումը։ Մասնավորապես, Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան… Գիտեք, որ զբոսաշրջության ոլորտում ունենք դրական դինամիկա։ Ապագայում սպասվում է զբոսաշրջիկների արագ և հետևողական աճ, ինչին պետք է նպաստեն ենթակառուցվածքները։ Մենք դիտարկել ենք երկու այլընտրանքային տարբերակ. մեկը վերաբերում էր հին օդանավակայանի ընդլայնմանը, մյուսը՝ Վազիանիում նոր օդանավակայանի կառուցմանը։ Նոր օդանավակայանի կառուցման արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 260 միլիոն դոլար։ Ընդլայնումը կմեծացնի ուղևորահոսքը մինչև առավելագույնը 15 միլիոն ուղևոր»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նոր օդանավակայանը լիովին կհամապատասխանի ամենաբարձր ժամանակակից չափանիշներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ