Իսպանական «Ռեալը» հույս ունի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերել անվճար։
Այս մասին հաղորդում Marca-ն։ Նշվում է, որ ակումբը մտադիր է սպասել մինչև 2022 թվականի հունիսի վերջ, երբ կավարտվի Մբապեի ու փարիզյան ակումբի պայմանագիրը։
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա ֆուտբոլիստն էլ իր հերթին մտադրված չէ երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։