Այսօր՝ ապրիլի 27-ին, Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կայանալու է «Ռեալ» Մադրիդ – «Չելսի» դիմակայության առաջին հանդիպումը։
Հանդիպումն անցկացվելու է մադրիդյան ակումբի դաշտում։
Վնասվածքի պատճառով այսօրվա խաղը բաց կթողնեն Սերխիո Ռամոսը, Լուկաս Վասկես, Ֆերլան Մենդին («Ռեալից») ու Մատեո Կովաչիչը («Չելսիից»):
Բուքմեյքերներն այսօրվա խաղում ավելի հակված են «Ռեալի» հաղթանակին։
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին։