«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է As-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիները 23-ամյա կանադացու հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։ «Ռեալը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 25-30 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում է ստանալ մոտ 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Դեյվիսը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
