ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ հարձակվող Նեյմարը չի վաճառվում, փոխանցում է Marca-ն:
– Դուք ասում էիք, որ «Ռեալը» Ձեզ հետ ազնիվ կլինի, եթե ցանկանա պայմանագիր կնքել Նեյմարի հետ: Կարո՞ղ եք հստակեցնել իրավիճակը:
– Ո՛չ «Ռեալը», ո՛չ էլ աշխարհի մեկ այլ ակումբ չպետք է զանգահարի մեզ Նեյմարի, կամ էլ այլ խաղացողի հարցով:
«Ռեալը» հիանալի գիտի, որ Նեյմարը չի վաճառվում, ֆուտբոլիստն այս ամառ չի հեռանա ՊՍԺ-ից:Նեյմարի և նրա հոր հետ մենք ֆանտաստիկ ու երկարաժամկետ հարաբերություններ ունենք:
Հաղորդում է armsport.am-ը։