fbpx
Սպորտ

Սամի Նասերին կատակել է, որ MIX FIGHT40 մրցաշարում բարձրանալու է ռինգ ու մենամարտի

«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին և նրա եղբայրը՝ ոչ պակաս հայտնի սցենարիստ-դերասան Բիբի Նասերին MIX FIGHT40 մրցաշարին հյուրընկալվելուց առաջ հանդիպել են լրագրողների հետ ու խոսել մի շարք թեմաների մասին:

Անդրադառնալով Հայաստան այցի հիմնական նպատակին՝ MIX FIGHT40 մրցաշարին մասնակցությանը, դերասանը նախ կատակել է, որ բարձրանալու է ռինգ և ինքը կռվի, ապա հստակեցրե է, որ ուղղակի դիտելու է։

Չնայած ֆրանսիացի դերասանին շատերս ասոցացնում ենք արագության հետ, նրա հիմնական տուգանքները ոչ թե արագությունը գերազանցելու, այլ տարատեսակ կռիվների մասնակցելու հետևանք են։

Պարզվում է՝ Սամին և Բիբին ժամանակին զբաղվել են առանց կանոնների մարտերով, անգամ մարզվել պրոֆեսիոնալ մարզչի մոտ։

«Փոքր տարիքում ես ու եղբայրս այս մարզաձևով զբաղվել ենք և մարզվել ոլորտի առաջատար մարզչի մոտ։ Ավելի ուշ դադարեցրինք, չնայած շատ ընկերներ ունեինք, որոնք շարունակեցին։ Կռիվների փոխարեն որոշեցինք ընտրել կինոն՝ կարծելով, որ այն ավելի զիլ է»,- Նասերիի խոսքերն է փոխանցում Tert.am Life-ը:

Այսօր կայանալիք մարտում իր ֆավորիտի մասին խոսելիս դերասանը նախ տվել է հայ մարզիկի՝ Դավիթ Խաչատրյանի անունը, ապա հիշել, որ Մարոկկոյից էլ մազիկ կա և կատակելով ինքն իրեն ուղղել՝ մարոկացի մարզիկին կերկրպագի։

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ