«Մանչեսթեր Սիթին» շարունակում է փորձերը՝ Մադրդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու ուղղությամբ:
Akdiario-ի տեղեկություններով անգլիական ակումբը «Ռեալին» 50 միլիոն եվրո է առաջարկել իսպանացու համար, սակայն մադրիդցիները մերժել են առաջարկը:
«Սերուցքայինները» չեն շտապում վաճառել ֆուտբոլիստին:
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստի վատ մարզավիճակը պայմանավորված է գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ ունեցած վատ հարաբերություններով: Այդ պատճառով «Ռեալը» ցանկանում է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 24 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Transfermarket-ը Իսկոյի տրանսֆերը գնահատել է 75 միլիոն եվրո:
Հաղորդում է armsport.am -ը։
