Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Ռեալ Սոսիեդադը»։
«Արքայական» ակումբը չկարողացավ հաղթանակ տանել․ թիմը պաշտպանությունում մի շարք բացեր ուներ, իսկ մրցակիցը օգտվեց դրանցից:
Հաշիվը 22-րդ րոպեին բացեց «արքայական» ակումբի ֆուտբոլիստ Էդեգորը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադ»-ում: Երկրորդ խաղակեսի 9-րդ ու 11-րդ րոպեներին Իսակը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0:
4 րոպե անց Մարսելոն Բրահիմ Դիասի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը՝ այն դարձնելով 1:3, սակայն 10 րոպե անց Մարինոն հաշվի մեջ վերականգնեց 3 գնդակի առավելությունը՝ 4:1: Արդեն 81-րդ րոպեին Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ խաղի ավելացված ժամանակում՝ 93-րդ րոպեին, Նաչոն խփեց «Ռեալ»-ի 3-րդ գնդակը՝ 3:4:
95-րդ րոպեին Գորոսաբելը հեռացվեց խաղադաշտից, բայց Զիդանի թիմը չկարողացավ փրկվել:
«Ռեալը» պարտվեց ու դուրս մնաց արքայական գավաթի խաղարկությունից, իսկ «Ռեալ Սոսիեդադը» կիսաեզրափակչի մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում:
