fbpx
Տնտեսություն

Red Bull ընկերությունը ներկայացրել է իր նոր RB17 հիպերմեքենան

Red Bull ըմպելիքն արտադրող ընկերությունը արժանի տեղ է զբաղեցրել հիպերմեքենաների արտադրության ոլորտում՝ օգտվելով «Ֆորմուլա-1-ի արշավների 20 տարիներին մասնակցությունից քաղած դասերից, գրել է Autoblog-ը։

Red Bull-ի առաջին մոդելը՝ RB17, 1 200 ձիաուժ հզորությամբ, մեկնարկել է Գուդվուդի փառատոնում։

Red Bull-ի «Ֆորմուլա-1-ի» թիմի տեխնիկական տնօրեն Էդրիան Նյուին կարեւոր դեր է խաղացել RB17-ի ստեղծման գործում։

Այն ամենը, ինչ գիտենք մեքենայի մասին, այն է, որ նա ունի միջին հզորության V10 շարժիչ, որը րոպեում 15 000 պտույտ է կատարում։ Շարժիչը գործողության մեջ է դնում հետեւի անիվները ածխապլաստիկե տրանսմիսիայի օգնությամբ, իսկ RB17-ը ստեղծվել է ածխապլաստիկե մոնոկոկի հիման վրա։

10 ցիլինդրանի շարժչի հզորությունն ավելի տպավորիչ է դառնում, եթե հաշվի առնենք, որ RB17-ի քաշը 2 000 ֆունտ է (907 կիլոգրամից մի փոքր ավելի- խմբ.)։ Այլ խոսքով՝ նա ավելի քան 400 ֆունտով (181,4 կիլոգրամ) ավելի թեթեւ է, քան Mazda MX-5 Miata-ն, բայց եւ վեց անգամ ավելի հզոր է։

Տեխնիկական բնութագրերն առայժմ հասանելի չեն, բայց Red Bull-ը խոստանում է, որ իր առաջին հիպերմեքենան հավասարազոր կլինի «Ֆորմուլա-1-ի բոլիդին եւ կունենա ավելի քան 217 մղոն/ժամ արագություն (349,2 կիլոմետր)։

Red Bull-ը կթողարկի 50 հատ RB17 մեքենա, թեեւ դրանց գների մասին դեռ տեղեկություն չկա։

Ավելի վաղ նշվել էր, որ յուրաքանչյուր մեքենայի արժեքը կկազմի 5 մլն ֆունտ սթեռլինգ՝ մոտ 6,4 մլն դոլար։

Բրենդը նշել է, որ յուրաքանչյուր նմուշ կլինի ինքնատիպ, քանի որ գնորդներին կառաջարկվի կարգավորել բազմաթիվ դետալներ, ներառյալ գույնը, պաստառը եւ ինտերիերի նյութերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ