fbpx
Մշակույթ

Ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել են BAFTA մրցանակի անվանակարգորդների ցուցակից

Կինո և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան «Բոհեմական ռապսոդիա» կինոնկարի ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել Է մրցանակի հավակնորդների ցուցակից սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Շատ լուրջ մեղադրանքների լույսով BAFTA-ն Բրայան Սինգերին տեղեկացրել Է, որ «Բոհեմական ռապսոդիա»-ի համար նրա անվանակարգն այս պահից չեղարկված Է»,-ասված Է բրիտանական կինոակադեմիայի հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ BAFTA-ն նմանօրինակ վարքագիծը համարում Է բացարձակապես անընդունելի և իր արժեքների հետ անհամատեղելի»:

Ինչպես նշում Է BAFTA-ն, Սինգերն ինքը մերժում Է այդ մեղադրանքները: Ակադեմիան ճշտել Է, որ որոշումը գործելու Է այնքան ժամանակ, քանի դեռ իրադրությունը լիովին չի պարզվել: Ընդ որում՝ ֆիլմի և թիմի մյուս անդամների անվանակարգերը մնում են անփոփոխ:

Անցած ամսին Atlantic հրատարակությունը հրապարակել Էր մի հոդված, որում ռեժիսորը մեղադրվում Էր անչափահաս տղաների նկատմամբ սեռական բնույթի հանցավոր գործողություններ կատարելու մեջ: BAFTA-ն անկախ բարեգործական կազմակերպություն Է, որը աջակցում, զարգացնում և քարոզում Է կինոն, որոշելով և պարգևատրելով կինո և հեռուստաարվեստի լավագույն ստեղծագործությունները: Ակադեմիան կազմավորվել Է 1947 թվականի ապրիլի 16-ին՝ բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինի ղեկավարությամբ և կոչվում Էր Կինոյի բրիտանական ակադեմիա: 2019 թվականին BAFTA-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 10-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ-Հոլլում: Արարողությունը վարելու Է «Գեղեցիկ ապրելը չես արգելի» սերիալի աստղ, դերասանուհի և ռեժիսոր Ջոաննա Լամլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ