Motorola ապրանքանիշի ներքո թողարկվել է ռեկորդային տեսախցիկով սմարթֆոն։ Այս մասին հայտնում է GSMArena հրատարակությունը։
Ըստ լրատվամիջոցների լրագրողների՝ Moto X30 Pro-ն առաջին սարքն է շուկայում, որը ստացել է 200 մեգապիքսել թույլատրությամբ տեսախցիկ։ Այն հիմնված է Samsung-ի ISOCELL HP1 սենսորի վրա, որն ունի f/1.95 բացվածք, պատկերի օպտիկական կայունացում և 16-ը 1-ում պիքսելների տեղադրում: Բացի 200 մեգապիքսել սենսորից, սարքն ունի 50 և 12 մեգապիքսել ոսպնյակներ:
Moto X30 Pro-ն ստացել է կոր 6,7 դյույմանոց OLED էկրան՝ 2400×1080 պիքսել թույլատրությամբ և 144 հերց հաճախականության աջակցությամբ։ Ներկայացված սմարթֆոնը հիմնված է բարձրակարգ Snapdragon 8+ Gen 1 չիպի վրա, ունի առնվազն 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 128 գիգաբայթ ներքին հիշողություն։

