fbpx
Աշխարհ

Ճապոնիայում կորոնավիրուսի ռեկորդային թիվ է գրանցվել

Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 հազար 675 նոր դեպք: Այդ մասին տեղեկացնում է Japan Times-ը։ Դա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար՝ նախկին առավելագույն թիվը սահմանվել էր փետրվարի 5-ին։

Ըստ պարբերականի՝ հուլիսի 16-ին Տոկիոյում հայտնաբերվել է 18 հազար 919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավել նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից: Ճապոնիայի մայրաքաղաքում երկու մարդ մահացել է վիրուսից։

Ճապոնիայում այս օրերին ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.5 խիստ վարակիչ ենթատարբերակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ