fbpx
Սպորտ

Ռեկորդներն են հետապնդում ինձ․ Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում խփած գոլերի ռեկորդը։

Սաուդյան Արաբիայի առաջնության եզրափակիչ տուրի՝ «Ալ-Իթիհադի» դեմ խաղում (3:1) Կրիշտիանուն դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով մրցաշրջանի իր 34-րդ և 35-րդ գոլերը «Ալ-Նասրի» կազմում։ Պորտուգալացին մեկ մրցաշրջանում գոլերի քանակով առաջնության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Ալ Իթիհադի» հարձակվող Աբդերազակ Ամդալային:

«Ես չեմ հետապնդում ռեկորդներին, այլ ռեկորդներն են ինձ հետապնդում»,- գրել է Ռոնալդուն X-ի (նախկին Twitter) իր էջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ