«Ռենի» 25-ամյա հարձակվող Մբայ Նյանգի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։
Այս մասին հաղորդել է լրագրող Նիկոլո Չիրան։
Ըստ նրա՝ ֆուտբոլիստը հայտնվել է անձամբ «Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ Նյանգի համար «Ռենը» պահանջում է 15 միլիոն եվրո։