fbpx
Հասարակություն

Ռենջ Ռովերի վարորդը ոստիկանների կամքին հակառակ, արգելապատնեշը պոկելով փախավ-գնաց. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հենց նոր իմ աչքի առջև Սևանի մայրուղու վրա պայթյունի արդյունքում վնասված Ռենջ Ռովերի վարորդը ոստիկանների ու քննիչների կամքին հակառակ, արգելապատնեշը պոկելով փախավ-գնաց։ Ու որևէ ոստիկան չփորձեց հետապնդել վերջինիս։

Իրեղեն ապացույցով պարզապես փախավ և իրեն չխանգարեց ճանապարհային ոստիկանության վաշտի կեսի, տասնյակից ավել այլ ոստիկանների ու քննիչների ներկայությունը։

Ընդորում, փախնելուց, հայ-հայա վրաերթի էր ենթարկում ոստիկաններից մեկին։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեքենան հայտնաբերվեց և վերադարձվեց դեպքի վայր, իսկ այդ արարքի մասով հարուցվեց քրեական գործ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում:

https://www.facebook.com/danioanis/posts/10218511294470679

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ