Շիրակի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Հարգելի պարոն Դավթյան,
2020 թ. մարտի երեքին իմ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ եմ ստացել, որը ներկայացնում եմ այս դիմումին կից: Խնդրում եմ հանձնարարել՝ ուսումնասիրել նամակը, դրանում նշված հանգամանքները եւ հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել», – Facebook-ում գրել է Բարսեղյանը:
Տեղեկացնենք նաև, որ նամակում նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովում Բարձրագույն կրթության օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանի ելույթից հետո վերջինիս հանդեպ ՇՊՀ-ում սկսվել են իրականացվել ճնշումներ, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով և սպառնալիքներով:
Լևոն Բարսեղյանի նամակն ամբողջության ստորև.
https://www.facebook.com/photo.php?fbid=10221838451299853&set=a.1731269290942&type=3&theater