Ազնվացեղ եղջերուի վերադարձը Դիլիջան

Հրապարակող՝

Ազնվացեղ եղջերուի վերադարձը Դիլիջան

Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները կանխելու նպատակով։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ քաղաքացիների կողմից կենդանու հետ անմիջական շփումը, կերակրման կամ նկարահանման փորձերը խաթարում են նրա բնական վարքը և կարող են առաջացնել անվտանգության ռիսկեր թե՛ մարդու, և թե՛ կենդանու համար։ Վայրի կենդանին, անգամ խաղաղ պահվածքի դեպքում, կարող է առանց դիտավորության վնաս հասցնել։

Ձեր և եղջերուի անվտանգությունն ապահովելու համար խնդրում և հորդորում ենք հետևել ստորև նշված անվտանգության կանոններին։ Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան, պահպանե´ք անվտանգ հեռավորություն։ Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց, այն ունի սննդի իր բնական աղբյուրները։ Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար։ Երթևեկելիս՝ կենդանուն նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար։ Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Ամենաթարմ