Ռիհանան առաջնեկի լույս աշխարհ գալուց մի քանի շաբաթ առաջ բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր A$AP Rocky-ից: Այս մասին պնդում են երկրպագուներ, փոխանցում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ այս մասին խոսվել է այն ժամանակ, երբ գրառում է արել նորաձևության ոլորտի բլոգեր Լուիս Պիսանոն: Ըստ նրա՝ բաժանման պատճառը եղել է A$AP Rocky-ի դավաճանությունը հայտնի դիզայներ Ամինա Մուադիի հետ:
Նշվում է, որ աստղերն այս պատմության վերաբերյալ մեկնաբանություն չեն տվել: