fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում գրանցվել է քովիդի 15 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422762 դեպք, որոնցից 410448-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2012 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2221 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 15 նոր դեպք, ապաքինվել են ևս 14-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3015864 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ