Առողջապահության նախարարությունն անդրադարձել է պատվաստումների թեմային.
«COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում:
Ռիսկի խմբերն են՝
• 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները,
• 65 և բարձր տարիքի անձինք,
• Բուժաշխատողները
• տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները
• սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները
Պատվաստումները իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով։
Շարունակեք հետևել կանխարգելիչ այլ միջոցառումներին՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, հետևեք ձեռքերի հիգիենային»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/219312296638859