Հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզը խոստովանել է, որ «Մատրիցա» ֆիլմաշարի առաջին մասից ստացած շահույթի 70 տոկոսը բարեգործության է տվել։
Այս մասին գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Ռիվզն այդ գումարը նվիրաբերել է Լեյկեմիայի հիմնադրամին, որն օգնում է Լեյկեմիա հիվանդություն ունեցողներին։
Ըստ աղբյուրի՝ Ռիվզի քույրը՝ Քիմը, «Մատրիցայի» թողարկման պահին՝ 1999 թվականին, արդեն ութ տարի պայքարում էր Լեյկեմիայի դեմ, բայց 2 տարի անց նա ամբողջովին բուժվեց հիվանդությունից։
Քիմն այժմ 55 տարեկան է։
Հիշեցնենք, որ վերջերս կայացավ «Մատրիցայի» 4-րդ մասի պրեմիերան։ Վերջինս բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել ու շատերին այն հիասթափեցրել է։
