Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհին պայթեցման աշխատանքներ են նախատեսված

Հրապարակող՝

paytecman ashx

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքների շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ից 17:00-ի սահմաններում, նախատեսվում են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցառումները ձեռնարկված են։ Պայթեցման աշխատանքները կատարվում են ճանապարհի կառուցման և բարելավման նպատակով, ինչը կնպաստի երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացմանը։

Ամենաթարմ