Աշխարհ

Ռոբերտ դե Նիրոն սուր քննադատության է արժանացրել Թրամփին

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն The Late Show with Stephen Colbert թոք շոուի ժամանակ խոսել է կեղծ նախագահ Դոնալդ Թրամփի և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

76-ամյա դերասանը նշել է, որ իր համար ստեղծված իրավիճակն ավելի քան ցավալի է:

«Ապրել Թրամփի նախագահության ներքո նշանակում է ապրել անառողջ ընտանիքում: Չգիտես, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին»,-ասել է Դե Նիրոն:

Ապա դերասանը Թրամփին «կեղծ նախագահ» է կոչել՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

«Նա բոլորին կեղծ է անվանում, քանզի գիտի, որ ինքն է այդպիսին»,-հավելել է Դե Նիրոն:

Հաղորդավարի հարցին, թե ինչ է կարծում Մայքլ Բլումբերգի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, Դե Նիրոն հայտնել է, որ նրան լավ չգիտի, բայց սիրում է Բլումբերգին։

«Նա հասուն մարդ է։ Նա այս քաղաքը (Նյու Յորք) ղեկավարել է ավելի քան 12 տարի: Նա բարեփոխումներ է արել ու փորձում է ճիշտ ուղով գնալ»,-եզրափակել է դերասանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ