Արձակուրդում գտնվող վարչապետն ամփոփել է այսօրվա շրջագայության արդյունքները։
Ազատ ժամանակն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ: Կալավանը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ տարեկան ընդունում են մոտ 2 հազար զբոսաշրջիկների։ 2020-ին ակնկալում են զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 հազարի։
Վարչապետը զրուցել է այդ ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանի հետ, այնուհետ հյուրընկալվել Դպրաբակի բնակիչ Աղավարտ Վարդանյանի տնտեսությունում: Հանդիպումների արդյունքները վարչապետը ներկայացրել է ֆեյսբուքյան էջում։
«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/487681972006852/