Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության այսօրվա նիստը ավարտվեց: Դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին։
Հիշեցնենք, որ այսօր դատարան ժամանեցին Արցախի ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և պնդել են իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար:
Օրվա ընթացքում ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը, իսկ դատական նիստի ավարտին ելույթներով հանդես եկան պետմեղադրողները: