Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանն այսօր ընթերցել է որոշումը, ըստ որի՝ մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:
Նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր Արմեն Դանիելյանի մոտ:
Բացի դրանից՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները կասկածելի են համարում այն հանգամանքը, որ երկու գործի քննությունն էլ նույն դատավորին է մակարգրվել: