fbpx
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը չի հաղթել Կարեն Դեմիրճյանին, Սերժ Սարգսյանը չի հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին. Ալեն Սիմոնյան

«Ես էն մարդն եմ, որ ձեզ՝ լրագրողներիդ, խնդրել եմ, որ, օրինակ՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին երբևիցե նախագահ անունով չդիմել», – այս մասին մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որովհետև երբևիցե Ռոբերտ Քոչարյանը չի հաղթել Կարեն Դեմիրճյանին, չի հաղթել Ստեփան Դեմիրճյանին, Սերժ Սարգսյանը չի հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին և առավել ևս Րաֆֆի Հովհաննիսյանին», – հավելեց Ալեն Սիմոնյանը:

«Չզարմանաք, որ մի քանի հետո 17 թվականի ընտրությունների հետ կապված քրեական գործ կհարուցվի, 99 և 2000 թվականներինը նույնպես և այլն: Հայաստանի Հանրաետությունում առաջին նախագահը ընտրվել է 91 թվականին, որը եղել է ընտրություն, որը որևէ մեկի մոտ չի հարուցել կասկած», – եզրափակել է իր խոսքը ԱԺ փոխնախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ