«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը։
Վերջինս նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է և լավ ինքնազգացողություն ունի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։