fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը «Էրեբունի» ԲԿ-ում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ ներկա դրությամբ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վաղը՝ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգելու հարց օրակարգում չկա։

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով և ինքնազգացողության վատացումով։ Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ