Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ։
«Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»:
https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2481181425516417
