Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Roblox խաղային հարթակին։ Այս մասին գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը նշել է, որ ցանկանում է երկխոսություն ունենալ ծնողների և մանկավարժների հետ, որպեսզի իմանա նրանց մտահոգությունները, որոնք առաջանում են երեխաների կողմից նման խաղային հարթակների օգտագործման ժամանակ։ Նա ընդգծել է, որ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունները և վնասակար սովորությունները պետք է քննարկվեն, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել ռիսկերը և ապահովել երեխաների անվտանգությունը։
Հայրապետյանը կոչ է անում ծնողներին մեկնաբանությունների հատվածում գրել իրենց մտահոգությունները և դիտարկումները, որպեսզի ստացված արձագանքների հիման վրա կազմակերպվի հանդիպում և լայն քննարկում տարբեր գերատեսչությունների գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ։

