Խամես Ռոդրիգեսը դեպի «Ատլետիկո» անցումից մեկ քայլ հեռավորության վրա է: Կոլումբիայի կիսապաշտպանը չի գոհացնում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, այդ պատճառով «Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է վաճառել ամառային տրանսֆերների ընթացքում։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։
Սկզբում Ռոդրիգեսով հետաքրքրված էր «Նապոլին», սակայն իտալացիների առաջարկը «Ռեալին» ձեռնտու չեղավ, իսկ այժմ հայտնվեց «Ատլետիկոյի» տարբերակը: «Ատլետիկոն» համաձայնել է հրաժարվել 40 մլն եվրոյից:
Ռոդրիգեսը պետք է բժշկական հետազոտություն անցնի և պայմանագիր կնքի մինչև 2024 թվականը:
Կոլումբիացին վերջին երկու մրցաշրջանն անցկացրել է Բավարիայում վարձակալությամբ, սակայն մյունխենյան ակումբը այդպես էլ չգնեց Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստին:
