«Արքայական ակումբի» նորեկ Ռոդրիգոն 2019-20 մրցաշրջանում պաշտոնական խաղերում չի կարող հանդես գալ «Ռեալի» մարզաշապիկով: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, կասկած չկա, որ առաջիկա մրցաշրջանում Զինեդին Զիդանի կողմից վստահություն ունի։ Սակայն այդպիսով նա դառնում է Եվրոպական Միության սահմաններից դուրս թույլատրելի 3 արտասահմանցի ֆուտբոլիստներից երրորդը, որ գրանցվում է հաջորդ մրցաշրջանի համար:
Երբ 2016 թվականին Ռոդրիգոն մեկնեց Իսպանիա, «Ռեալը» հույս ուներ, որ նա քաղաքացիություն կստանա: Ներկայումս սպասվում է, որ այդ հարցը շուտով լուծում կստանա: Շարունակվող գործընթացի տուժողը կլինի Ռոդրիգոն, որն ընդգրկված է «Կաստիլյայի» կազմում, ինչպես Վինիսիուս Ժունիորն էր մեկ տարի առաջ:
Սա նշանակում է, որ Ռոդրիգոն, չնայած նրան, որ մարզվում է հիմնական թիմի հետ, չի կարող պաշտոնական հանդիպում անցկացնել որպես հիմնական թիմի ֆուտբոլիստ այնքան ժամանակ, մինչև Վալվերդեն ունենա իսպանական անձնագիր:
Մյուս ֆուտբոլիստը, որ կտուժի այս ամենից, Տակեֆուսա Կուբոն է, որը ֆանտաստիկ մինչմրցաշրջան է անցկացնում: Թեպետ «Ռեալն» առաջիկա մրցաշրջանում Կուբոյին տեսնում է «Կաստիլյայում»: